Հայաստանի մարզերից մեկում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել

26.07.2010, 14:53
Հայաստանի մարզերից մեկում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել

ՀՀ Տավուշի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:

«Կիրակի երեկոյան «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչի հետևանքով 31-ամյա վարորդը տեղում զոհվել է», - նշվում է տեղեկատվության մեջ: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ստացել է աջ ազդրի կտրվածք և տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց:-0-