ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է աշխատանքից. թերթ

23.07.2010, 13:53
ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է աշխատանքից. թերթ

ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ թերթի՝ նման լուրեր են սկսել շրջանառվել նախօրեին:

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հայտարարել է, թե նման տեղեկություն չունի:

Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը 1,5 ամիս առաջ:-0-