ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը համատեղությամբ կարգով դեսպան է նշանակվել Կատարում
21.07.2010,
15:40
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը համատեղությամբ կարգով դեսպան է նշանակվել Կատարում
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին համատեղության կարգով Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աբու Դաբի), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:-0-