Սան Պաուլոյի փառատոնի ժամանակ բրազիլացի պրոդյուսերը ծրագրում է հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կազմակերպել
Բրազիլացի, ծագումով հայ ռեժիսոր և կինոքննադատ Լևոն Կակովը (Լևոն Շատարևյան) ծրագրում է հայկական կինոյի հետահայաց ցուցադրություն կազմակերպել Սան Պաուլոյի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի հեղինակն ինքն է։
Կակովը Երևանում է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն այս օրերին անցկացվում է Երևանում։
«Ես կցանկանայի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կազմակերպել՝ սկսելով համր կինոյից։ Ցավոք, Խորհրդային միությունում հակված չէին արտերկրում ազգային ֆիլմերի ցուցադրությամբ»,- շաբաթ օրը Երևանում լրագրողներին ասաց Կակովը։
Այդ կապակցությամբ կինոգործիչն ընդգծել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բարձր որակը և զուգահեռներ է անցկացրել Սան Պաուլոյի կինոփառատոնի հետ։
Կակովը նշեց, որ երկու փառատոների հիմնական կողմերը նրա բազմազանությունն է։ Միաժամանակ նա ասաց, որ ինչպես հայկակական, այնպես էլ բրազիլական կինոփառատոնին կինոդահլիճները չեն բավարարում։
Սակայն, ըստ Կակովի, եթե հայերը միայն երկու կինոդահլիճ ունեն, ապա Սան Պաուլոն 20 կինոթատրոն ունի, որը շատ քիչ է այն քաղաքի համար, որը գրեթե 20 միլիոն բնակչություն ունի։
Բրազիլացի կինոգործիչը նշեց, որ կինոլրագրող լինելով՝ բավականին հաճախ է քննադատել կինեմատոգրաֆում Բրազիլիայի փակ լինելը և ինքն է առաջարկել Սան Պաուլոյում միջազգային կինոփառտատոն անցկացնել։
Այդ կապակցությամբ Կակովն ավելացրեց, որ բրազիլացիներին շատ հետաքրքիր և օգտակար է իմանալ, թե ինչ է կատարվում այլ երկրներում։
«Ինչպես ասել է իմ սիրելի ռեժիսոր Աբաս Քյառոստամին. «Որքան ավելի շատ տարածաշրջանային բնույթ է կրում կինոն, այդքան այն առավել համապարփակ է»,- ասաց նա։ -0-