Ռամկավար-ազատական կուսակցությունը կմասնակցի 2012թ. խորհրդարանական ընտրություններին

17.07.2010, 15:57
Ռամկավար-ազատական կուսակցությունը կմասնակցի 2012թ. խորհրդարանական ընտրություններին

Ռամկավար-ազատական  կուսակցությունը մտադիր է մասնակցել  Հայաստանի 2012թ.խորհրդարանական ընտրություններին, ասաց կուսակցության առաջնորդ Հակոբ Ավետիքյանը։

«Մինչև խորհրդարանական ընտրությունները երկու տարի է մնացել, բայց, իհարկե, մենք, ինչպես ցանկացած քաղաքական կուսակցություն, մտածում ենք այդ մասին և մտադիր ենք անպատճառ մասնակցել Ազգային Ժողովի կայանալիք ընտրություններին»,- շաբաթ օրը Ռամկավար-ազատական կուսակցության երկրորդ համագումարի բացումից հետո լրագրողներին հայտնեց Ավետիքյանը։

Ըստ նրա՝ ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնը կուսակցության համար իր դիրքորոշումները և առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն կդառնա։ Կուսակցության առաջնորդը նշեց, որ բացառված չէ ինչ-որ նախընտրական դաշինքի կազմում Արմենականի և Ռամկավար-ազատական կուսակցության մասնակցությունը ընտրություններին, քանի որ կուսակցությանն ինքնուրույն մասնակցելու համար կարող են չբավարարել նյութական ռեսուրսները։

Սակայն Ավետիքյանն ացելացրեց, որ դեռ վաղ է խոսել նման դաշինքի ստեղծման մասին և հայտնեց, որ բոլոր անհրաժեշտ խորհրդակցությունները և բանակցություններն անցկացնելուց հետո հայտնի կդառնան նոր մանրամասներ։

«Կարծում եմ, որ բանակցությունների արդյունքում կստեղծվի նման դաշինք»,- նշեց կուսակցության ղեկավարը։

Ավետիքյանը հիշեցրեց, որ կուսակցությունը միայն լիբերալ կամ միայն պահպանողական չէ, այլ երկու ուղղություն է համախմբում։ Ըստ նրա՝ լիբերալության հասկացությունը որոշակի աստիճանում աղավաղվում է Հայաստանում, հատկապես տնտեսության ոլորտում, և տվյալ խնդիրը փորձում են լուծել հանրապետության իշխանությունները։

Կուսակցության ղեկավարը նշեց, որ կուսակցության առաքելությունը ոչ միայն իշխանության գործողությունները քննադատելն է, այլև օգտագործելով իր հնարավորություններն ու ներուժը՝ ներկայացնել իր գաղափարներն ու առաջարկները։

Ռամկավար-ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921թ. և համարվում է հայկական ավանդական երեք կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ի և «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին։

Հայաստանում արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվել է 1991թ-ին։ --0--