Հայաստանը կմասնակցի աշնանը Նորվեգիայում կայանալիք ISO-ի վեհաժողովին

17.07.2010, 14:57
Հայաստանը կմասնակցի աշնանը Նորվեգիայում կայանալիք ISO-ի վեհաժողովին
Հայաստանը կմասնակցի աշնանը Նորվեգիայում կայանալիք ISO-ի վեհաժողովին

Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը կմասնակցի Նորվեգիայում կայանալիք Ստանդարտացման համաշխարհային կազմակերպության (ISO) վեհաժողովին, ասաց ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:

«Վեհաժողովը կանցկացվի սեպտեմբերի 5-21-ը», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ազարյանի խոսքերով՝ Հայաստանը կներկայացնի 2011-2012 թթ.-ի համար նախատեսված ստանդարտացման սեփական ռազմավարությունը, ինչպես նաև միջազգային ստանդարտացման ուղղությունների վերաբերյալ սեփական դիրքորոշումը:

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն 2011-2012 թթ.-ին ISO խորհրդի անդամ է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Կորեայի, Կանադայի, Նորվեգիայի, Իտալիայի, Մալազիայի, Իսլանդիայի, Ղազախստանի, Մալթայի ստանդարտացման կառույցների հետ միասին:

Ինստիտուտը ISO-ի անդամ է դարձել 1997 թ.-ին, իսկ 2008 թ.-ից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի գործընկեր-անդամն է: Ինստիտուտը մասնակցում է նաև ԱՊՀ երկրների շրջանակներում գործող Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման միջպետական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև համապատասխանության գնահատման ոլորտում քաղաքականության (CASCO). Զարգացող երկրների խնդիրներով զբաղվող (DEVCO) և սպառողների շահերի պաշտպանության (COPOLCO) կոմիտեների անդամ է:-0-