Եվրանյուզը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է. ՀՀ նախագահ

16.07.2010, 19:58
Եվրանյուզը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է. ՀՀ նախագահ
Եվրանյուզը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախագահը գոհունակությամբ նշել է, որ «Եվրանյուզ»-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին:

«Եվրանյուզ»-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով եւ այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ Հայաստանում «Եվրանյուզ» հեռուստաալիքը կարևոր դերակատարում ունի մեր երկրի եվրաինտեգրման և Եվրոպայի մասին տեղեկատվության տարածման առումով: -0-