ՀՀ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հաջող ելույթ են ունեցել ՀԱՊԿ գավաթի Համակարգային մենամարտի VIII միջազգային մրցաշարում
ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հաջող ելույթ են ունեցել «Հատուկ նշանակության ծառայություններն ընդդեմ տեռորի թմրանյութերի վտանգի» խորագրով ՀԱՊԿ գավաթի Համակարգային մենամարտի VIII միջազգային մրցաշարում, որն անցկացվել է հուլիսի 12-15-ը Եկատերինբուրգում, հաղորոդւմ է ԴԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակից, առաջին կարգի խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Հարություն Սիմոնյանը մինչև 70 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը, օպերատոր Քնարիկ Խաչատուրյանը պարգևատրվել է «Հաղթանակի կամք» պատվոգրով, իսկ արդարադատության կապիտան Սասուն Հայրապետյանի տարած 2 հաղթանակների շնորհիվ Հայաստան Հանրապետության թիմը զբաղեցրել է նաև ընդհանուր թիմային 3 տեղը:
Մրցաշարը կազմակերպվում է տարին մեկ անգամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Համակարգային մենամարտի միջազգային ֆեդերացիաի կողմից: Այս տարի այն անցնում էր «Հատուկ նշանակության ծառայություններն ընդդեմ տեռորի թմրանյութերի վտանգի»:
Մրցաշարին մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի Բելառուսի և Հյուսիսային Վիետնամի ուժային կառույցների թվով 150 աշխատակից:-0-