Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով կմեկնի Իրան

16.07.2010, 10:40
Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով կմեկնի Իրան
Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով կմեկնի Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան .Օհանյանը հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով կմեկնի Իրան:

«Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրոթյան մեջ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:--0--