Հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովը կշարունակի տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը. Ռոզեմբլյում

15.07.2010, 12:17

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովը կշարունակի տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասաց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզեմբլյումը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձեւաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել և կյանքի կոչվել:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչը հնավորություն է ընձեռում առավել ընդլայնել տնտեսական համագործակցությունը: 

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության և Հայաստանի ու Արցախին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին փոխգործակցությունը նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ: -0-