431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի նախագահը չի կարող որոշում ընդունել Ղարաբաղի ժողովրդի փոխարեն. հայ պատգամավոր

15:40
14 Հուլիսի 2010

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող որոշում ընդունել Ղարաբաղի ժողովրդի փոխարեն, ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ալիևի երեկվա հայտարարությունը։

Երեքշբթի նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք զիջումների չի գնա Լեռնային Ղարաբաղի հարցում, իսկ «ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցի ժողովուրդը երբեք Լեռնային Ղարաբաղին չեն տա ինչ-որ կարգավիճակ, որը նրան կարող է բաժանել Ադրբեջանից»։

Ըստ Շարմազանովի, այս հայտարարությունը վկայում է, որ տգիտությունը սահմաններ չունի։

«Ադրբեջանի չկայացած սուլթանին հիշեցնում եմ, որ ինքնորոշման իրավունքը նշանակում է , որ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա, ժողովրդի ինքնորոշման իրավունքը բացառում է այնպիսի իրավիճակը, որի ժամանակ մի երկրի ժողովուրդը որոշում է մյուսի փոխարեն։

«Եթե ինչ-որ մեկը մինչ օրս Ալիևի և իր պետության փոխարեն որոշում է ընդունում, դա չի նշանակում, որ նա կամ իր ազգակիցները կարող են ինչ-որ որոշում կայացնել Արցախի փոխարեն»,- նշեց պատգամավորը։

«Դա կարող է անել միայն Արցախի ժողովուրդը, որը վաղուց որոշել է, որ անկախությունն այլընտրանքներ չունի»,- ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան