Երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն են նախօրեին քննարկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը և Լիբանանի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները շեշտը դրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության վրա և նշել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը:
Էլիաս Մըրրը իր հատուկ գնահատանքն է արտահայտել Լիբանանում բնակվող հայ համայնքի մասին, որը ակտիվ դերակատարություն ունի երկրի քաղաքական և հասարակական կյանքում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանային այլ խնդիրների:-0-