«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա Երևանում հուլիսի 10-ին

06.07.2010, 14:46
«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա Երևանում հուլիսի 10-ին
«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա Երևանում հուլիսի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա հուլիսի 10-ին Երևանում, ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Նիստի ընթացքում հիմնականում կամփոփվի վերջին երկու տարվա ընթացքում կուսակցության անցած ուղին, ինչն առանցքային նշանակություն կունենա ապագայի նպատակների համատեքստում», - երեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ արտահերթ համագումարի գումարման առաջնահերթությունների թվում է «Ժառագնության» հետագա քայլերի և գործունեության կոնկրետացումը:

Նա նաև տեղեկացրեց, որ կազմակերպչական բոլոր հարցերը կլուծվեն կուսակցության խորհրդի՝ այսօր նախատեսված նիստի ժամանակ:

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ից: Կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմում ընդգրկված է յոթ պատգամավոր:-0-