ՀՀ Կոտայքի մարզում լճակում տղամարդ է խեղդվել
06.07.2010,
14:25
ՀՀ Կոտայքի մարզում լճակում տղամարդ է խեղդվել
Տղամարդ է խեղդվել Հրազդան քաղաքից ոչ հեռու գտնվող «Ծովինար» ռեստորանին հարակից լճակում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Նախորդ շաբաթ օրը Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի մերձակայքում գտնվող «Ծովինար» ռեստորանին մոտ գտնվող լճակը տղամարդ է ընկել:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության ջրափրկարար-ջրասուզակների օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ լճակն է ընկել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 31-ամյա Ռուսլան Միքայելյանը:
Հուլիսի 5-ին Միքայելյանի դին հայտնաբերվել և դուրս է բերվել ջրից, այնուհետև հանձնվել «Շտապօգնության» բրիգադին: -0-