ՀՀ կառավարությունը 267 հազար դոլար կհատկացնի ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունների անցկացմանը
01.07.2010,
13:32
ՀՀ կառավարությունը 267 հազար դոլար կհատկացնի ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունների անցկացմանը
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել պահուստային ֆոնդերից ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունների անցկացմանը 101,3 մլն դրամ (267 հազար ԱՄՆ դոլար) հատկացնելու վերաբերյալ։
ՆԱՏՕ-ի՝ տարերային աղետների դիմակայությանը նվիրված «Հայաստան 2010» լայնածավալ վարժանքները կանցկացվեն Հայաստանում սեպտեմբերի 11-17-ը։
«Վարժանքները կֆինանսավորվեն Հայաստանի կառավարության և ՆԱՏՕ-ի կողմից։ Վարժանքներից հետո ՆԱՏՕ-ն կփոխհատուցի Հայաստանի կառավարությանը հատկացրած գումարի 50 տոկոսը»,- նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Ըստ նրա, վարժանքներին կմասնակցեն 1000-1200 մարդ 50-60 երկրներից։ -0-