423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

Արտաշատի հատվածում 2010թ. հայ-թուրքական սահմանը խախտելու փորձեր չեն եղել. սահմանային ջոկատի ղեկավար

11:33
28 Հունիսի 2010

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության սահմանապահ ջոկատի Արտաշատի հատվածում 2010թ. հայ-թուրքական սահմանը խախտելու փորձեր չեն եղել. շաբաթ օրը լրագրողներին ասաց ջոկատի ղեկավար, գնդապետ Վիլսուր Զյանչուրինը:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատը, որն այս օրերին նշում է իր 55-ամյակը, պահպանում է հայ-թուրքական սահմանի հատվածը: Հիսունհիգն տարվա ընթացքում Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները ձերբակալել են պետական սահմանի 3 հազար խախտողների, թշնամու հարյուրավոր գործակալների, բռնագրավել են հազար միավոր հրազեն և սառը զենք:

Զյանչուրինի խոսքերով՝ նախորդ տարվա արդյունքներով` ողջ սահմանապահ վարչության հատվածում պետական սահմանի խախտման համար ձերբակալված ինը անձանցից յոթը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:

«Այդ պատճառով թշնամիները, իմանալով դա, տեսնելով, թե ինչպես ենք մենք պահպանում պետական սահմանը, հրաժարվել են իրենց մտադրություններից, և այս տարի պետական սահմանի խախտման փորձեր չեն գրանցվել», - ասել է ջոկատի հրամանատարը:

Նրա խոսքերով` այս ժամանակահատվածում ձերբակալվել է սահմանային ռեժիմի մի քանի խախտող: Զյանչուրինը նշել է, որ այդ մարդիկ չգիտեին, որ սահմանային գոտում անհրաժեշտ է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և անցագրեր:

«Սակայն դրանք աշխատանքային պահեր, որոնք կապված չեն պետական սահմանի խախտման փորձերի հետ», - նշել է Զյանչուրինը:

Սահմանապահ վարչության հատվածում պետական սահմանի հսկումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին, ինչպես նաև 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրին և այս պայմանագրին կից հավելյան համաձայնագրերին համապատասխան:

Հայաստանի տարածքում գործում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության 58 սահմանապահ ուղեկալ: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ