ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համագործակցության հարցեր է քննարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

21.06.2010, 19:59
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համագործակցության հարցեր է քննարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Երևանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ  հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Հայաստանի և Եվրամիության համագործակցության հարցեր են քննարկել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։  

Հաղորդագրության համաձայն, քննարկված հարցերի թվում էին Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համատեքստին վերաբերող հարցերը։

Հյուրի խնդրանքով, փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև` անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի: -0-