Գյումրիում երիտասարդ աղջիկ է նետվել կամրջից. ԱԻՆ

21.06.2010, 18:56
Գյումրիում երիտասարդ աղջիկ է նետվել կամրջից. ԱԻՆ

Գյումրի քաղաքի քսանհինգամյա բնակիչ Կարինե Ավդալյանը շաբաթ օրը նետվել է փողոցի կամրջից, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը:  

«Հունիսի 19-ին, ժամը 05.40-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի կամրջից մարդ է նետվել, ընկել կամրջի տակ գտնվող տնակի տանիքին, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, դեպքի վայր մեկնած Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը տանիքից իջեցրել է Ավդալյանին և հանձնել շտապօգնության բրիգադին:

Ավդալյանը  տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյան հիվանդանոց:

Նախնական տվյալներով` տուժածը ստացել է ողնաշարի վնասվածք: -0-