Թուրք-իսրայելական հակամարտությունն ուղղված է թուրքական իշխանությունների դիրքերի ամրապնդմանը. փորձագետ

17.06.2010, 18:32
Թուրք-իսրայելական հակամարտությունն ուղղված է թուրքական իշխանությունների դիրքերի ամրապնդմանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք-իսրայելական հակամարտությունն ուղղված է թուրքական իշխող կուսակցության դիրքերի ամրապնդմանը, ասաց Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

“Թուրքիայի և Իսրայելի միջև առկա հակասությունները մի մեծ ֆարս են: Աշնանը Թուրքիայում ընտրություններ կանցկացվեն: Իշխող կուսակցությունը պետք է բարձրացնի իր հեղինակությունը, իսկ թուրքական իշխող կուսակցությունը, հավատացեք ինձ, արդեն մեծ խնդիրներ ունի բանակի հետ”,- ասաց Սարգսյանը:

 

Քաղաքագետը երկու հիմնական սպառնալիք առանձնացրեց թուրքական ներկայիս իշխանությունների համար: Առաջին հերթին նա նշեց, որ Քեմալական հանդիսացող թուրքական բանակը հակասություններ ունի իշխող կուսակցության հետ, իսկ Գյուլ-Էրդողան տանդեմը հեղինակություն չի վայելում ոչ իր երկրում, ոչ էլ մահմեդական աշխարհում:

Մյուս կողմից Սարգսյանն ընդգծեց, որ Օսմանյան կայսրության տարածքի պահպանմանը սպառնում են ավելի քան 10 մլն մարդ կազմող քրդերը: -0-