Հայաստանը խնդրում է ԵԱՀԿ-ին արագացնել Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու աշխատանքները

16.06.2010, 17:31
Հայաստանը խնդրում է ԵԱՀԿ-ին արագացնել Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու աշխատանքները
Հայաստանը խնդրում է ԵԱՀԿ-ին արագացնել Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու աշխատանքները

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու աշխատանքները արագացնելու կոչով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սամվել Ասատրյանը։

Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ դիտարկումն անցկացվել է չորեքշաբթի Վայոց ձորի շրջանի Բարձրունի բնակավայրի մոտ։

«Շփման գծում դիտարկում իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ մենք դիմել ենք Ադրբեջանի տարածքներում գտնվող գերիներին  հայրենիք վերադարձնելու աշխատանքները արագացնելու կոչով»,- ասաց նա։

Ըստ Ասատրյանի, խոսքը վերաբերում է վեց ռազմագերիներին և հինգ քաղաքացիական անձանց։

Նա նշեց, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով միջազգային նորմերին և միջազգային օրենսդրությանը, իր տարածքում գտնվող գերիներին վերադարձնում է ադրբեջանական կողմին։

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը նաև նշեց, որ Ադրբեջանում հայ գերիների իրավունքները ոտնահարվում են, մասնավորապես, գերիների հարազատները նամակներ չեն ստանում, չնայած նրանց այցելում են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ -0-