Երևանի կոնյակի գործարանի վաճառքը տարեսկզբից ի վեր կրճատվել է 26%-ով. տնօրեն

15.06.2010, 19:29
Երևանի կոնյակի գործարանի վաճառքը տարեսկզբից ի վեր կրճատվել է 26%-ով. տնօրեն
Երևանի կոնյակի գործարանի վաճառքը տարեսկզբից ի վեր կրճատվել է 26%-ով. տնօրեն

Առաջին հինգ ամիսների ընթացքում, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի  համեմատ, Երևանի կոնյակի գործարանի ապրանքների վաճառքը կրճատվել է 26 տոկոսով, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

«Եվ 2009, և 2010 թվականները վաճառքի առումով մեզ համար շատ դժվարին էին: Եթե համեմատենք մինչճգնաժամային ժամանակահատվածի՝ 2008թ.-ի հետ, վաճառքը կրճատվել է 55 տոկոսով»,- հայտնեց Գրիգորյանը:

Գործարանի գործադիր տնօրենը նշեց, որ հայկական շուկան համեմատաբար ավելի շուտ է վերականգնվում ի տարբերություն ԵԿԳ արտադրանքի իրացման հիմնական շուկաների (ռուսական և ուկրաինական), որոնք դեռ անկման ժամանակահատվածում են գտնվում:

«Սակայն մենք իրավիճակն ուղղելու ակտիվ միջոցներ ենք ձեռնարկում: Մասնավորապես, մենք շուրջ 1 մլն եվրո ենք ներդրել արտադրության արդիականացման համար: Մենք մտադիր ենք նաև փոխել ապրանքի արտաքին տեսքը, վերանայել  գնային քաղաքականությունը»,- ընդգծեց Գրիգորյանը:

Նա ավելացրեց, որ այդ միջոցների արդյունքում մյուս տարի գործարանը վաճառքների ծավալի 10 տոկոս ավելացում է հաշվարկում: -0-