Չինական մշակույթի անկյուն է բացվել Երևանի լեզվաբանական համալսարանում

09.06.2010, 17:55
Չինական մշակույթի անկյուն է բացվել Երևանի լեզվաբանական համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվել է չինական մշակույթի անկյուն։

Ըստ «Կոնֆուցիոսի ինստիտուտ» չինական մշակույթի փորձարարական կենտրոնի հայկական բաժնի տնօրեն Նաիրա Գրիգորյանի, անկյունը մշտական կդառնա։

Չինական մշակույթի անկյունում ներկայացված են չինական ժողովրդական տարազներ, ակսեսուարներ, դիմակներ և բատիկ նկարներ։

Բացի այդ Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում չինական մշակույթի ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացված է չինարեն լեզվով շուրջ 3000 գիրք։

«Ցուցահանդեսը մեկ ամիս կտևի, իսկ դրանից հետո ցուցանմուշները կցուցադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում, և կսկսենք Գյումրիից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Գրիգորյանը։
 
Նա նշեց, որ ցուցահանդես կարող են այցելել բոլոր ցանկացողները։ Ցուցահանդեսի շրջանակներում նաև տեղի կունենան դասախոսություններ և չինական մշակույթի վերաբերյալ տարբեր ծրագրեր։

Բացի այդ միջոցառում է կայացել, որի ժամանակ Կոնֆուցիոսի իստիտուտի սովորողները ելույթ են ունեցել չինական ժողովրդական պարերով և չինական պոեզիայի ասմունքով։

«Կոնֆուցիոսի ինստիտուտ» ԵՊԼՀ չինական մշակույթի փորձարարական կենտրոնը ստեղծվել է 2009թ.-ին և բաղկացած է հինգ դասարաններից, որտեղ չինարեն լեզուն և մշակույթն ուսումնասիրում են տարբեր տարիքի շուրջ 100 հայեր։ -0-