Հայ Եկեղեցին իր հետևորդներին կոչ է անում չվաճառել հոգիներն աղանդավորներին

09.06.2010, 15:44
Հայ Եկեղեցին իր հետևորդներին կոչ է անում չվաճառել հոգիներն աղանդավորներին
Հայ Եկեղեցին իր հետևորդներին կոչ է անում չվաճառել հոգիներն աղանդավորներին

Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները փոխում են իրենց գործելաոճը և փորձում են կողմնակիցներին ներգրավել՝ այդ թվում օգտագործելով Հայ Առաքելական Եկեղեցու ատրիբուտները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հագևոր հովիվ, Շմավոն քահանա Ղևոնդյանը։

«Նրանք նոր քաղաքականություն են վարում, և արդեն չեն բացառում եկեղեցու իսկությունը»,- ասաց քահանան։

Մասնավորապես, ըստ նրա, եթե նախկինում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության անդամները չէին հաճախում քրիստոնեական եկեղեցիներ, ապա այժմ նրանք այնտեղ մոմ են վառում։

«Նրանք փոխում են իրենց գաղափարախոսությունը, այն ավելի ճկուն և անորոշ են դարձնում՝ ձգտելով չտարբերվել Հայ Առաքելական Եկեղեցուց և ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոլորեցնեն»,- ասաց քահանան։

Նա հիշեցրեց, որ այդ աղանդավորական կազմակերպությունն իր գրասենյակի բակում՝ Երևանի ծայրամասում, 3-4 մետրանոց խաչ է տեղադրել, որը հանդիպում է  միայն Հայ Առաքելական Եկեղեցու ատրիբուտներում։

«Մենք ասում ենք մարդկանց՝ մի գնացեք նրանց ետևից, մի խաբվեք, մի վաճառեք ձեր հոգիները»,- ասաց հայր Շմավոնը։

Նա հայտնեց, որ այսօր Հայաստանում գործում է 50 աղանդավոր կազմակերպություն՝ ավելացնելով, որ նրանց անդամների քանակը անհայտ է ։-0-