Հայաստանում մեկնարկել է վրացական գրականության շաբաթը

08.06.2010, 17:53
Հայաստանում մեկնարկել է վրացական գրականության շաբաթը

Երեքշաբթի Հայաստանում մեկնարկել է վրացական գրականության շաբաթը և կտևի մինչև հունիսի 12-ը։

«Այս տարի, վրացական շաբաթվա շրջանակներում մենք վրացերենից թարգմանել ենք երկու հրաշալի ժողովածուներ՝ Ժամանակակից վրացական գրականության անթոլոգիան, որտեղ ներկայացված են 15 ժամանակակից վրացի արձակագիրներ և լավագույն ժամանակակից վրացական քնարերգուներից մեկի՝ Մագվալի Գոնաշվիլիի «Արևի արցունքները» ժողովածուն»,- երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

Այդ կապակցությամբ բանաստեղծուհի Մագվալա Գոնաշվիլին հյուրընկալության համար երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին և գրողներին։

«Ասում են, որ երկիրը, որտեղ քեզ գոնե մեկը սպասում է՝ օրհնված է։ Իսկ իմ բանաստեղծությունների թարգմանությունից հետո, Հայաստանն ինձ առավել հարազատ է դարձել»,- ասաց բանաստեղծուհին;

Իր հերթին մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը վստահություն հայտնեց, որ երկկողմանի համագործակցության հետագա խորացման գործում համատեղ հայ-վրացական միջոցառումները բարի ծառայություն կմատուցեն։

 «Այսօր ես շատ ուրախ եմ ողջունել վրացի գրողների պատվիրակությանը և ուզում եմ տեղեկացնել, որ հունիսի 8-12-ը մեզ մոտ Հայաստանում կանցկացվեն Վրացական  պոեզիայի օրերը։ Այս միջոցառումն ավանդական է»,- ասաց Պողոսյանը։

Մշակույթի փոխնախարարը նշեց, որ շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումները կազմակերպվել են Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների կողմից։

Ծրագրի շրջանակներում 2006թ.-ից Հայաստանում վրացական գրականության համար տարեկան քննարկման հանդիպումներ, շնորհանդեսներ, Հայ գրողների տուն-թանգարաններ այցեր են անցկացվում։ -0-