ՀՀ խորհրդարանը հեշտացրել է երկրում երկքաղաքացիների ուսման կարգը

08.06.2010, 14:40
ՀՀ խորհրդարանը հեշտացրել է երկրում երկքաղաքացիների ուսման կարգը
ՀՀ խորհրդարանը հեշտացրել է երկրում երկքաղաքացիների ուսման կարգը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ են կատարել «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում:

«Փոփոխություններով նախատեսվում է թույլատրել երկքաղաքացիություն ունեցող անձանց մասնակցել ընդունելության քննություններին օտարերկրացիների համար սահմանված կարգով», - տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, ըստ գործող օրենսդրության` երկքաղաքացիները, ովքեր օտարերկրյա քաղաքացիության հետ մեկտեղ ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, ընդունվում են ուսումնական հաստատություններ ՀՀ քաղաքացիների համար հաստատված կանոններով:

Աշոտյանը պարզաբանեց, որ այս դեպքում երկքաղաքացիները բախվում են բազմաթիվ խնդիրների, մասնավորապես, հայոց լեզվին տիրապետելու խնդրի հետ:

«Փոփոխություններով առաջարկվում է երկքաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցել քննություններին օտարերկրացիների համար հաստատված կարգով, այսինքն` քննություն հանձնել օտար լեզվով», - նշեց Աշոտյանը»:-0-