Հայաստանի ԱԱԾ ղեկավարի տեղակալը գլխավորեց Պետպահպանության ծառայությունը

08.06.2010, 13:37
Հայաստանի ԱԱԾ ղեկավարի տեղակալը գլխավորեց Պետպահպանության ծառայությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հրաչյա Հարությունյանին ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հարությունյանը ազատվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։

ՀՀ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը թափուր էր մայիսի վերջից՝ գերատեսչության նախկին ղեկավար Հայկ Հարությունյանին հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ նշանակելուց հետո։

Արդարադատության Քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գզիրյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ -0-