«Մասիս» տեսակավորման կայարանը փոխանցվել է Երևանի ԳԿՄ-ին

07.06.2010, 14:40
«Մասիս» տեսակավորման  կայարանը փոխանցվել է Երևանի ԳԿՄ-ին

«Մասիս» տեսակավորման կայարանը  «ՀարավԿովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի  հրամանով 2010թ.-ի հունիսի 1-ից ներառվել է Երևան գծային-կայարանային  միավորման կազմում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

 «ՀԿԵ կառուցվածքում նման փոփոխությունը կապված է արտադրական անհրաժետշությամբ՝ փոխադրման գործընթացի կառավարման համակարգի կատարելագործման, շարժման կառավարման կառուցվածքի տեխնոլոգիաների, կատարողական կարգապահության բարձրացման, շահագործական աշխատանքի կազմակերպման որակի  և օպերատիվության բարձրացման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

«Համապատասխանաբար, փոփոխություններ տեղի կունենան Մասիս և Երևան  կայարանների տեխնոլոգիական գործընթացներում։ Մասիս կայարանի աշխատակիցների ազատված կազմն աշխատանքի կտեղավորվի  «ՀԿԵ» ՓԲԸ տարբեր կառուցվածքային ստորաբաժիններում»,- նշեցին մամուլի ծառայությունից։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--