Հայաստանում հունվար-ապրիլին ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է 70 մարդ, ինչը 20,5 տոկոսով պակաս է 2009 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշից։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ներում վիրավորվել է 715 մարդ։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է 518 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 3 տոկոսով պակաս է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0-