Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսում կքննարկի ներդրումային ընկերության հետ համագործակցությունը

02.06.2010, 13:28
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսում կքննարկի ներդրումային ընկերության հետ համագործակցությունը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսում կքննարկի ներդրումային ընկերության հետ համագործակցությունը

«ARTOC group»  ներդրումային ընկերության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները և եգիպտական փորձի ուսումնասիրման հարցերը կքննարկվեն Եգիպտոսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հանդիպումների ընթացքում։

Ինչպես նշվում է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին եռօրյա այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Հաղորդագրության համաձայն՝ «ARTOC group» ներդրումային ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում էր մարտի 1-4-ը:

Այցի շրջանակներում քննարկվել էին «ARTOC group» ներդրումային ընկերության կողմից Ջերմուկ քաղաքի զարգացման, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Զվարթնոց օդանավակայանին կից Ազատ տնտեսական գոտու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, միջուկային բժշկության և մի քանի այլ ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: -0-