Կանադան կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատմանը. ԱԳՆ

01.06.2010, 18:07
Կանադան կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատմանը. ԱԳՆ

Կանադան ողջունում է բոլոր այն քայլերը, որոնք Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատման և սահմանի բացման կհանգեցնեն, երեքշաբթի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Լոուրենս Քեննոնը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր հերթին Նալբանդյանը նշեց, որ հայ-թուրքական կարգավորման  գործընթացը կշարժվի առաջ, երբ թուրքական կողմը պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնել և իրագործել ստորագրված արձանագրությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցը նաև քննարկվել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Կանադայի խորհրդարանի հասարակության պալատի խոսնակ Պիտեր Միլլիկենոնի հետ հանդիպման ժամանակ:

Զրույցի ժամանակ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: --0--