«Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը թուրքական սադրանք է. Դաշնակցության խմբակցության ղեկավար

01.06.2010, 16:28
«Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը թուրքական սադրանք է. Դաշնակցության խմբակցության ղեկավար

հետ կապված միջադեպը թուրքական սադրանք է, կարծում է «Դաշնակցություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը նախորդ գիշեր օպերացիա է իրականացրել վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Համաշխարհային ԶԼՄ-ների տվյալներով՝ այս պահին իսրայելական հատուկ օպերացիայի զոհերի թիվը հասել է 19 մարդու։ Իսրայելցիները հաստատում են ինը մարդու մահը։

«Գազայի հատվածի շրջափակումն ու պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողություններն անընդունելի երևույթ են, սակայն միաժամանակ մարդասիրական բեռների ցանկացած մատակարարում ենթադրում է որոշակի քայլերի հաջորդականություն, որոնք համապատասխանում են միջազգային ընթացակարգին», - նշել է նա։

Հովհաննիսյանն ավելացրել է, որ միամիտ կլիներ ենթադրել, որ Իսրայելը թույլ կտար անհայտ բեռներով և ուղևորներով վեց նավի առանց զննության  մտնել Գազա։-0-