ՀԿԵ ղեկավարն «Արմավենի» հիմնադրամի մեդալին է արժանացել բարեգործական գործունեության համար

01.06.2010, 14:11
ՀԿԵ ղեկավարն «Արմավենի» հիմնադրամի մեդալին է արժանացել բարեգործական գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինն «Արմավենի» հայկական հիմնադրամի մեդալի է արժանացել բարեգործական գործունեության համար։

Նախօրեին հիմնադրամի 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում Շայդուլլինի անունից մեդալն ընդունեց ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջին տիկին, «Արմավենի» հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը, Հայաստանի պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Հարություն Քուշկյանը, մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ, գործարարներ և նրանց ընտանիքների անդամներ։

«Արմավենի» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում անապահով ընտանիքներին օրթոպեդիկ հիվանդությունների բուժման հարցում։

«ՀԿԵ ընկերությունը, որն ըստ էության Հայաստանում խոշորագույններից է, մի շարք սոցիալական ծրագրեր ունի։ Եվ կոնցեսիոն պայմանագրի ստորագրումից հետո իր վրա է վերցրել որոշ պարտավորություններ Հայաստանի կառավարության առջև»,- ասաց Դավթյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Դավթյանը հայտնեց նաև, որ գլխավոր տնօրենը չկարողացավ անձամբ ներկա գտնվել պարգևատրման արարողությանը, քանի որ երկաթուղու գարնանային ստուգայց է անցկացնում։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--