433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Միասնական պետական քննությունները մեկնարկեցին Հայաստանում հունիսի մեկից

13:40
01 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական դպրոցների շրջանավարտները երեքշաբթի միասնական պետական քննություններ են (ՄՊՔ) հանձնում առաջին երեք առարկաներից՝ կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն։

«Դիմորդների թիվն այս տարի փոքր-ինչ կրճատվել է նախորդ տարվա համեմատ։ Եթե նախորդ տարի մենք ունեցել ենք 19 հազար դիմորդ, ապա ներկայումս՝ 17 հազար»,- լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում քննական կենտրոն կատարած այցի ժամանակ։

Նրա խոսքերով, այսօր՝ ՄՊՔ առաջին օրը, կենսաբանություն են հանձնում շուրջ 1500 շրջանավարտներ, աշխարհագրություն՝ մոտ 300, ընդհանուր պատմություն՝ մոտ 500։

Խոսելով կազմակերպչական հարցերի մասին՝ ԳԹԿ ղեկավարը նշեց, որ դիմորդների ծնողները կարող են հետևել քննությունների ընթացքին քննական կենտրոնների նախասենյակներում տեղադրված մոնիտորներով։

«Այսօր քննության չի ներկայացել 13 դիմորդ։ Եթե նրանց բացակայության պատճառը հարգելի ճանաչվի, ապա նրանք կկարողանան հանձնել քննությունները լրացուցիչ փուլի ժամանակ»,- ասաց Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ գնահատականները կհայտարարվեն մեկ-երկու օրվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտության դեպքում դիմորդները կկարողանան մեկ օրվա ընթացքում բողոքարկել արդյունքները։

Կենտրոնաի տնօրենն ընդգծեց նաև, որ տվյալ պահին որևէ խախտում և բողոք չի արձանագրվել։

ՄՊՔ հիմնական փուլը Հայաստանում 2010 թվականին կշարունակվի մինչև հունիսի 23-ը՝ երկրի 38 քննական կենտրոններում։ ՄՊՔ-ին կմասնակցեն ավելի քան 17 հազար դիմորդներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, ովքեր կարող են հավակնել երկու անվճար տեղերից մեկին և վեց վճարովի տեղի Հայաստանի բոլոր բուհերում։

ՄՊՔ-ները կանցնեն 10 առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը