Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի աշնանը Երևանում

31.05.2010, 17:49
Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի աշնանը Երևանում
Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի աշնանը Երևանում

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը Երևանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Հաղորդագրության համաձայն` այս հարցն է քննարկել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) կայացած Տրանսպորտի միջազգային համագումարի ընթացքում:

«Նախարարը քննարկել է նաև մի շարք կազմակերպչական հարցեր և հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի անցկացումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Համագումարի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Բելառուսի և Ուկրաինայի տրանսպորտի նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարների հետ քննարկվել է  տրանսպորտի բնագավառում համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ միջազգային բեռնափոխադրումների տարեկան թույլտվությունների քանակի ավելացման հարցը:

Բուլղարիայի և Ուկրաինայի տրանպորտի նախարարները անդրադարձել  են նաև նոր, թույլտվություններ չնախատեսող, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագիր կնքելու հնարավորության հարցին:

Տրանսպորտի միջազգային համագումարին մասնակցել են  համագումարի անդամ հանդիսացող ավելի քան 53 պետությունների ներկայացուցիչներ:

Մասնավորապես, քննարկվել են անդրադարձ է եղել տրանսպորտային միջոցների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման, տրանսպորտի շահագործման նորարարական համակարգերի ներդրման, ինչպես նաև բնագավառում նորարարություններին պետական աջակցության, անդամ-պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման խնդիրներին,  արդյունավետ տրանսպորտային տեխնոլոգիաների խթանմանը վերաբերող նախաձեռնություններին, տրանսպորտի համակարգում անվտանգության բարձրացման հիմնահարցերին:  -0-