Ֆրանսիացի փորձագետները կօգնեն արդիականացնել ավանդական փոստային ծառայությունները

24.05.2010, 19:32
Ֆրանսիացի փորձագետները կօգնեն արդիականացնել ավանդական փոստային ծառայությունները
Ֆրանսիացի փորձագետները կօգնեն արդիականացնել ավանդական փոստային ծառայությունները

«Հայփոստ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն հայտարարում են Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ» ԷսԷյ-ի հետ համագործակցության պայմանագրի կնքման մասին, որն ուղղված է «Հայփոստ»-ի զարգացմանը, տեղեկացնում է «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունը: 

«Ծրագրով նախատեսվում է «Հայփոստը» դարձնել ժամանակակից,  արդյունավետ և արդիական տեխնիկայով հագեցած փոստային օպերատոր, որը հնարավրություն կտա մատուցել առավել որակյալ փոստային և հարակից ծառայություններ»,- ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությունում ստացված հաղորդագրության մեջ:

Ֆրանսիական «Լա Փոստ» ԷսԷյ-ի փորձագետների խումբը շուտով կժամանի Հայաստան` նախաձեռնելու զարգացման ծրագրի մշակումը և Մաստեր Պլանը, որին կհաջորդի ծրագրի արագ և արդյունավետ ներդրումն ու իրականացումը:

Հետագայում «Հայփոստ» ՓԲԸ-ի, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ի և ֆրանսիական «Լա Փոստ» ԷսԷյ-ը մտադիր են ստորագրել լրացուցիչ պայմանագրեր, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն կողմերի նախատեսած գործառույթների և ծառայությունների բարեփոխման ծրագիրը և ավելի կխթանեն Հայփոստի և Լա Փոստի համագործակցությունը:

 

«Լա Փոստ» ԷսԷյ-ի աջակցությամբ  «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն մտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում  զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը  դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, որը կառաջարկի ժամանակակից փոստային և հարակից ծառայություններ ինչպես ՀՀ քաղաքացիներին այնպես էլ այլ երկրների անհատներին և ընկերություններին, ովքեր ընտանեկան, սոցիալական և տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ:

«Հայփոստ» հայկական ընկերության՝ հոլանդական  Haypost Trust Management B.V  ընկերության լիազոր կառավարմանը փոխանցելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 30-ին՝ Երևանում 5 տարի ժամկետով՝ նույն ժամանակահատվածով երկարացման իրավունքով։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայսատանի տարածքում գտնվող 900 բաժանմունքների միջոցով։ -0-