Արգենտինայի ԱԳ նախարարը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

21.05.2010, 13:27
Արգենտինայի ԱԳ նախարարը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է
Արգենտինայի ԱԳ նախարարը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բանակցությունների և ընդհանուր հարցերի լուծման վրա, հայտարարեց Արգենտինայի արտաքին գործերի Խորխե Էնրիկե Տայանան (Jorge Taiana):

 «Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Դա միակ ճանապարհն է, և Հայաստանը հավատարիմ է այդ որոշմանը՝ համաձայնելով, որ դա միակ ճիշտ ուղին է»,- ուրբաթ Երևանում ԱԳՆ հայ ղեկավարի հետ կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարեց Տայանան։

Նախարարը կարևորեց նաև համատեղ բանակցությունների հիման վրա հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-