412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հակասում է ԵՄ դիրքորոշմանը. Հայաստան ԱԳՆ

13:18
21 Մայիսի 2010

Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի՝ նախօրեին ընդունած բանաձևի դրույթները հակասում են ԵՄ դիրքորոշմանը, ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Եվրոպան աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի հետ է բախվում այս տարածաշրջանի հետ իր հարաբերություններում։ Զեկույցի հեղինակը մտահոգություն է հայտնում նաև վերջերս ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ և պահանջում է հայկական ուժերի դուրսբերում «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։

«Ես հարգանքս եմ հայտնում Եվրախորհրդարանի նկատմամբ, սակայն զեկույցում առկա դրույթները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համահունչ չեն ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Մոսկվայի հռչակագրին, ինչը հիշատակվում է հենց զեկույցում»,- ուրբաթ ճեպազրույցում հայտարարեց Նալբանդյանը։

Նախարարն ակնհայտ համարեց զեկույցի ձևակերպումներում առկա շփոթները և նշեց, որ դրա պատճառներից մեկն այն է, որ զեկուցողը երբեք չի եղել Ղարաբաղում և և տարածաշրջանում զեկույցը գրելիս ու չի խորհրդակցել ԵՄ անդամների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ ֆրանսիացի համանախագահի հետ։

«Այդ պատճառով տվյալ փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են նաև Եվրամիության մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են, և ԵՄ՝ 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում արած հայտարարությանը, որն ամբողջությամբ համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը»,- ասաց Նալբանդյանը։

ԵԱՀԿ 56 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները 2009 թվականի դեկտեմբերի 1-2-ին Աթենքում հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հարցով, որում առաջին անգամ ամրագրվել է ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքը և ևս մեկ անգամ ընդգծվել է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարևորությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը