Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի՝ Էստոնիայի հետ խաղին մասնակցող կազմը

19.05.2010, 13:09
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի՝ Էստոնիայի հետ խաղին մասնակցող կազմը
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի՝ Էստոնիայի հետ խաղին մասնակցող կազմը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հրապարակեց թիմի կազմը, որը կմասնակցի մայիսի 20-ին կայանալիք 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Էստոնիա-Հայաստան հանդիպմանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականը Էստոնիա կմեկնի մայիսի 19-ին, որտեղ կանցկացնի մեկ մարզում «Կադրիորգ» մարզադաշտում:

Էստոնիայի հետ խաղին կմասնակցեն դարպասապահներ Էդվարդ Հովհաննիսյանը «Փյունիկ», Գևորգ Պրազյանը «Արարատ», պաշտպաններ Գագիկ Դաղբաշյանը «Բանանց», Արտաշես Առաքելյանը «Կիլիկիա», Հովհաննես Համբարձումյանը «Բանանց», Արթուր Յուսպաշյանը «Փյունիկ», Արտակ Եդիգարյանը «Փյունիկ», Արտակ Անդրիկյանը «Ուլիս», կիսապաշտպաններ Դավիթ Մանոյանը «Փյունիկ», Էդգար Մալաքյանը «Փյունիկ», Կառլեն Մկրտչյանը «Փյունիկ», Արտակ Դաշյանը «Մետալուրգ» (Ուկրաինա), Արամ Բարեղամյանը «Բանանց», Զավեն Բադոյանը «Իմպուլս», հարձակվողներ Հենրիխ Մխիթարյանը «Մետալուրգ» (Ուկրաինա), Գևորգ Ղազարյանը «Փյունիկ», Հիրաչ Յագանը «Ստանդարդ» (Բելգիա), Գևորգ Բադալյանը «Բանիկ Մոստ» (Չեխիա)։

Հայաստանի հավաքականը նույն խմբում է Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ։

Խմբի առաջատարներն են Շվեյցարիան՝ 16 միավոր, երկրորդ տեղում  է Թուրքիան՝ 10 միավոր, նրանց հաջորդում է Էստոնիան՝ 9 միավոր, Վրաստանը՝ 8 միավոր, Հայաստանը՝ 7 միավոր, Իռլանդիան՝ 4 միավոր։ -0-