Հայաստանի օմբուդսմենը հեռուստատեսության մասին օրենքում փոփոխությունների աշխատանքային քննարկում է կազմակերպում

18.05.2010, 18:07
Հայաստանի օմբուդսմենը հեռուստատեսության մասին օրենքում փոփոխությունների աշխատանքային քննարկում է կազմակերպում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ օմբուսդմեն Արմեն Հարությունյանը մայիսի 24-ին էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  օրենքում փոփոխությունների աշխատանքային քննարկումը։

«Հաշվի առնելով նշված նախագծի մի շարք վիճահարույց դրույթների շուրջ ոլորտի հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հնչեցրած մտահոգությունները, ինչպես նաև նկատի ունենալով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի պատշաճ օրենսդրական կարգավորման կարևորությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նախաձեռնում է աշխատանքային քննարկում`նախագծի հեղինակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրությունում։

Հանդիպմանը հրավիրվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, “Ա1+” հեռուստաընկերության նախագահ Մովսես Մովսեսյանը և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մայիսի 13-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց և անհետաձգելի համարեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների  նախագիծը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը, որն իր մեջ միավորում է ներկայումս գործող  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգը», մշակվել է երկու միջգերատեսչական աշխատանքային խմբերի կողմից Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման հայեցակարգի (ընդունված 2009թ.-ի նոյեմբերին) իրականացման համար:

Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման հայեցակարգի համաձայն՝ որը տրամադրված է կառավարության քննարկմանը, 2015թ.-ից Հայաստանի բոլոր հեռուստառադիոընկերությունները կանցնեն թվային հեռարձակման։

Օրինագիծը, մասնավորապես, հեռուտաընկերության արտոնագրման երկու կարգ է նախատեսում. առաջինը նախատեսում է մրցույթի անցկացում, իսկ երկրորդը մալուխային հեռուստատեսության համար է և նախատեսում է մնդամենը հայտերի  հատկացում, ինչպես նաև կողմնորոշում թվայնացման արտոնագիր ստացող հեռուստաալիքների թեմատիկ ուղղվածությունը։ -0-