Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ հանդիպմանը

11.05.2010, 13:18
Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ հանդիպմանը
Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին Բեռլին է մեկնել Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական խաղաղապահ համակազմն իր գործունեությունն է իրականացնում Քունդուզ քաղաքում ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության գործող խմբի կազմում։

«Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայկական զինվորական համակազմում են հետևակային դասակը, սպա-բժիշկն ու շտաբային երեք սպաներ։ -0-