Մարշալ Բաղրամյանի անվան ինքնաթիռը կհամալրի Հայաստանի ազգային ավիափոխադրողի պարկը

07.05.2010, 17:15
Մարշալ Բաղրամյանի անվան ինքնաթիռը կհամալրի Հայաստանի ազգային ավիափոխադրողի պարկը
Մարշալ Բաղրամյանի անվան ինքնաթիռը կհամալրի Հայաստանի ազգային ավիափոխադրողի պարկը

Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիա» ընկերությանը պարկը համալրվել է նոր Ա-320 ինքնաթիռով՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս, մեծ զորավար Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով:

«Դեռ վաղուց մենք ծրագրում էինք Մարշալ Բաղրամյանի պատվին կոչված ինքնաթիռ ունենալ: Այդ ինքնաթիռի նվաճումը հենց Մեծ Հաղթանակի 65-ամյակի նախօրեին տեղի ունեցավ, և մենք ինքնաթիռը մեծ գնդապետի անվամբ կոչեցինք»,- լրագրողներին ասաց «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը:

Նա հայտնեց, որ 164 տեղանոց ինքնաթիռն ավելի վաղ շահագործվել է Չինաստանում և Սինգապուրում, սակայն այնուհանդերձ շատ լավ վիճակում է գտնվում:

«Ինքնաթիռի թռիչքը 30 հազար ժամ է կազմում, նման տեսակի ինքնաթիռի համար դա լավ վիճակ է»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Բելլույանը նշեց, որ ներկայում «Արմավիա» ավիապարկն ունի ութ ինքնաթիռ (երեք Ա320, երեք А319, CRJ-200, ՅԱԿ-42-VIP):

«Մինչև այս տարեվերջ մենք ծրագրում ենք ևս երկու ինքնաթիռ ձեռք բերել: 2011թ.-ի սկզբին ավիապարկը կհամալրվի մինչև 12 ինքնաթիռով, իսկ 2011թ.-ի վերջին՝ մինչև 15 ինքնաթիռով»,- ասաց նա:

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։