ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում մայիսի 8-9-ը կայանալիք ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) վարչակազմերի ղեկավարների 42-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստերին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից:
Նիստերի օրակարգում ընդգրկված են կապի և տեղեկատվայնացման ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, կլինեն զեկույցներ 2009-2012 թվականներին տարածաշրջանում փոստի զարգացման ծրագրի, ԿՏՀ անդամ երկրների փոստի ոլորտի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին:
Կքննարկվեն նաև ԿՏՀ անդամ երկրների էլեկտրոկապի օպերատորների միջազգային ծառայողական կապի համակարգի ստեղծման, էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Միջազգային էլեկտրոկապի միության` համաշխարհային ֆորումում ԿՏՀ անդամ երկրների մասնակցության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր:
ԿՏՀ վարչակազմերի ղեկավարների և տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի նիստի ժամանակ ծրագրվում է լիիրավ մասնակիցների վարչական կապերի և ԿՏՀ հետևողների պատվիրակությունը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպություններից բարձրաստիճան հյուրեր:
Տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտը ստեղծվել է 1991թ.-ի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում՝ անկախ պետությունների տեղեկատվական վարչությունների ղեկավարների կողմից:
Այդ օրը նրանք ԿՏՀ ստեղծման մասին Համաձայնագիր են ստորագրել՝ այն կազմակերպության, որը կոչ է արված կամավոր սկզբունքներով էլեկտրոնային և փոստային կապի ոլորտում նորանկախ պետությունների համագործակցությունն իրականցնելու՝ փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության սկզբունքներից ելնելով: -0-