Երևանում մեկնարկել է քիքբոքսինքի առաջնությունը՝ նվիրված Մեծ Հաղթանակին

05.05.2010, 19:49
Երևանում մեկնարկել է քիքբոքսինքի առաջնությունը՝ նվիրված Մեծ Հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Քիքբոքսինգի առաջնությունը՝ նվիրված Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակին, չորեքշաբթի մեկնարկել է «Դինամո» մարզադահլիճում, հաղորդում է  www.sportinfo.am կայքը:

Մրցումների կազմակերպիչներն են ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիան ու ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Առաջնության բացմանը ներկա էին ՀՄՊ վետերաններ, Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով վետերաններին շնորհեց հոբելյանական մեդալներ ու դրամական պարգևներ հանձնեց:

Առաջնությանը մասնակցում են մինչև 18 տարեկան շուրջ 400 մազրիկներ Երևանից ու ՀՀ մարզերից: Մրցումները կտևեն երկու օր: Մասիսի 6-ին կանցկացվեն եզրափակիչ մարտերը:-0-