Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երևանում մայիսի 5-ին

04.05.2010, 12:17
Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երևանում մայիսի 5-ին
Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երևանում մայիսի 5-ին

Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված «Հայրենական Մեծ պատերազմը գեղանկարչությունում, գծանկարում և մարդկային ճակատագրերում» ֆոտոցուցահանդես կբացվի մայիսի 5-ին Երևանի գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին կներկայացվեն պատերազմական տարիներին և հետխորհրդային ժամանակաշրջանում աշխատող 20-րդ դարի հայտնի նկարիչների գեղանկարչական աշխատանքների և գծանկարների ռեպրոդուկցիաներ, պատերազմական տարիների պաստառներ, ինչպես նաև պատերազմական ֆոտոքրոնիկոնի լուսանկարներ։ 

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ներկաներին կդիմի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։

Ցուցահանդեսի ընթացքում Կենտրոնի աշխատակիցների կատարմամբ կհնչեն խորհրդային բանաստեղծների՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված բանաստեղծություններ, երևանյան «Սլավյանսկայա» դպրոցի ուսուցչական կազմը պատերազմական տարիների երգեր կկատարի։ -0-