Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալական նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

30.04.2010, 19:51
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալական նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում և հանդիպել էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման մեծ անձնական ներդրման համար:

«Մաղթում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի և Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը էլ ավելի խորանա` ի շահ բոլորիս», ասվում է  Աբդու Դիուֆի նամակում:

Հիշեցնենք, մայիսի 4-6-ը Երեւանում`  ՀՀ Ազգային Ժողովի շենքում,  տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական  տարածաշրջանի  23-րդ համաժողովը :

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից: -0-