ՀՐԱՏԱՊ. Հայաստանը տեսնում է Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը

27.04.2010, 12:27
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը տեսնում է Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու  հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը տեսնում է Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու  հնարավորությունը, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստում։

«Հայաստանի կողմից որոշակի քայլեր ձեռնարկվեցին Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Եվրոպայի այս վերջին փակված սահմանի բացումը տնտեսական կապերի հաստատման հնարավորություն կտար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Եվ չնայած, որ Թուրքիայի կառավարության անգործության արդյունքում գործընթացը կանգնեցվել է, մենք դեպի Թուրքիա և Մերձավոր Արևելքի երկրներ տարանցիկ ուղով էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն ենք տեսնում»,- ասաց պետության ղեկավարը։ -0-