ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ կրկնել է նախորդ տարվա տեքստին մոտ իր խոսքերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ կրկնել է նախորդ տարվա տեքստին մոտ իր խոսքերը:
Ոչ մի անգամ չհնչեցնելով «ցեղասպանություն» բառը՝ նա կրկին կոչ է արել Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նշել է, որ այդ ջանքերի շնորհիվ երկու երկրները միայն ավելի ուժեղ կլինեն:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու խոստումը Օբաման տվել է նախընտրական արշավի ժամանակ, սակայն դեռ այն չի կատարել:
«Ես բազմիցս կիսել եմ 1915 թ.-ին տեղի ունեցածի վերաբերյալ իմ տեսակետները 1915թ.-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և պատմության մասին իմ կարծիքը չի փոխվել: Իմ խնդիրն է հասնել փաստերի լիարժեք, արդար և ճշմարտի ճանաչմանը», - ասվում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության ստացված Օբամայի հայտարարության մեջ:
«Ես ողջունում եմ այն թուրքերի արարքները, ովքեր 1915 թ.-ին փրկել են հայերին, և ինձ ուրախացնում է թուրքերի և հայերի միջև երկխոսությունը, այդ թվում նաև՝ Թուրքիայիում սեփական պատմության շուրջ ընթացող երկխոսությունը», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Ես կրկին նշում եմ, որ թեև զոհերին չես վերադարձնի, Հայաստանը կրկին ողջ աշխարհին ցուցադրեց իր կենսական ուժը: Օբաման հատկապես նշել է ԱՄՆ-ի կյանքի ամենատարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրումը:
«Այսօր մենք հայերի հետ միասին ողջ աշխարհում հիշում ենք 1915 թ.-ի սարսափելի իրադարձությունները՝ խորը հիացմունք ապրելով հայ ժողովրդի ձեռքբերումների նկատմամբ, ովքեր հաղթահարեցին այդ մռայլ անցյալն ու մեզ ապագայի հույս ներշնչեցին», - նշել է ԱՄՆ նախագահը:
XIX դարի վերջում- XX դարի սկզբում հայերը ենթարկվում էին պարբերական հալածանքների և հետապնդումների Օսմանյան Թուրքիայի կողմից: Մասնավորապես, 1915 թ.-ին ոչնչացվել է հայ ժողովրդի ավելի քան 1.5 միլիոն ներկայացուցիչ:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 50 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-