«Հայաստանը և հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական ԶԼՄ-ներում» կլոր սեղան կանցկացվի ապրիլի 27-ին Երևանում

23.04.2010, 20:02
«Հայաստանը և հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական ԶԼՄ-ներում» կլոր սեղան կանցկացվի ապրիլի 27-ին Երևանում

«Հայաստանը և հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական ԶԼՄ-ներում» կլոր սեղանը և հետազոտական նախագծի շնորհանդեսը կանցկացվի ապրիլի 27-ին Երևանում։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Կովկասի ինստիտուտից, զեկույցով ելույթ կունենա հետազոտական խմբի ղեկավար Հրանտ Միքայելյանը։

Զեկույցից հետո տեղի կունենա քննարկում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու հասարակության կողմից դրա ըմբռնման վերաբերյալ:

Կլոր սեղանին կմասնակցեն գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ոչ կառավարական հատվածի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Նախագիծն իրականացվել է Կովկասի Ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի զարգազման ծրագրի աջակցությամբ։ -0-