433.09
4.17
413.45
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված մնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացով. փորձագետ

14:03
23 Ապրիլի 2010

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված մնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացով, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նախօրեին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին և հայտարարել է՝ քանի որ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունը և խաղաղություն է ցանկանում, որոշել է դեռ դուրս չգալ գործընթացից: Հայկական կողմի որոշմանն արդեն հավանություն են տվել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

 «Կարծում եմ, որ Ռուսաստանը շարունակում է շահագրգռված մնալ գործընթացով... Ներկայում իրավիճակը տարածաշրջանում բացառիկ է, քանի որ հայ-թուրքական գործընթացում գործնականորեն առկա է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի միասնական կարծիքը՝ նրանք սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների բարելավում են ցանկանում»,- ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ պատճառներ չի տեսնում, որոնցից ելնելով, Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը, առավել ևս, երբ «Հայաստանի նախագահի՝ տվյալ հարցով  Ռուսաստան կատարած վերջին այցի շրջանակներում, հավանաբար, նույնպես խորհրդատվություններ են անցկացվել ռուսական կողմի հետ»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ Նախագահների հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների գործընկերության արդիական և միջազգային օրակարգի հարցեր։

«Կարծում եմ, որ այս առումով որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել, մի այլ բան է, որ երկրները տարբեր են և ազդեցությունն էլ տարբեր է, մասնավորապես, ԱՄՆ-ն անմիջական արտահայտված ճնշում է գործադրում (Թուրքիայի վրա. «Նովոստի-Արմենիա»), Եվրոպան՝ թեթև ազդեցություն, իսկ Ռուսաստանն աշխատում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում»,- ասաց Իսկանդարյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը