ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երեք օր առաջ անհետացած ութամյա ռուսաստանցի Ազալիա Գադելշինայի մայրը դիմել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն՝ դստեր հայտնաբերման հարցում աջակցություն ստանալու համար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Աղջկա մայրը՝ Ֆլյուզա Գադելշինան համարում է, որ իր դուստրը ոչ թե ընկել է ջրանցքը, այլ նրան առևանգել են:
ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության համաձայն, Ազալիա Գադելշինան ապրիլի 20-ին Երևանի Բրյուսովի փողոցում ջրանցքն է ընկել:
Որոնողական աշխատանքները շարունակվում են, այդ աշխատանքներն արդեն իրականացվել են ջրանցքի 16 կիլոմետր երկարությամբ հատվածում, սակայն որևէ արդյունք չկա:
Ապրիլի 22-ին Ազալիայի համադասարանցիների ծնողները աղջկա լուսանկարով պաստառներ են փակցնում քաղաքով մեկ, որով խնդրում են Ազալիայի մասին տեղեկություններ ունեցողներին զանգահարել իրենց կամ ոստիկանություն:-0-